Փաստաբաններին կոտրելը ունի նպատակ վերջնականորեն փշրել իրավունքների պահպանման մասին մարդու սպասելիքները. Հակոբյան

Մանրամասներ

Փաստաբանը միակ մարդն է ով այդ պահին օրենքի համաձայն կարող է տեսնել և փորձել չթողնել ոստիկանությունում գտնվող ձեր հարազատի, ծեծը, նվաստացումը, թուրքի նման վրեն սիգարետ հանգցնելը կամ այլ խոշտանգումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։

«Փաստաբանը միակ մասնագետն է պետական հանակարգից դուրս, որը մարդու իրավունքների պաշտպանությունը անում է ամեն օր, չի հոգնում դրանից ու հրաժարվում, չի գնում իր այլ գործերին ու մոռանում մարդուն...
Այսինքն, փաստաբանը ձեր վահանն է այն պահին, երբ ձեզ դուբինկով խփում է միլիցեն, կամ ձեր գլխին աթոռ են ջարդում քննչականում:
Հետևաբար, փաստաբաններին կոտրելը ունի նպատակ վերջնականորեն փշրել իրավունքների պահպանման մասին մարդու սպասելիքները...

Բռնապետության կառուցման հերթական փուլում անհրաժեշտ է, որ մարդկանց հանար նորմալ (թույլատրելի) դառնա պետական բռնությունը, այն տրամաբանությամբ, որ ճիշտը օրենքն է, իսկ օրենքը՝ միլիցեն (կաբինետում Նիկոլի իկոնա կախած միլիցեն):
Հիմա, թույլ կտանք նաև սա կտեղափոխվենք 90 ականների տարածաշրջան կամ ժամանակակից տխրահռչակ այլ պետություններ ու կապրենք գերու կարգավիճակում...

Հակառակ, դեպքում՝ պետք է այնպիսի ապտակ հասցնել իշխանություններին, որ ապտակի ալիքից մի քանի ոստիկանի գլուխ ուսերից թռնի մնացածի ոտքերի տակ (սա իհարկե փոխաբերություն է)»,- գրել է նա: