Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ Եվրոպայում ցանկանում էր խաղալ միայն «Բարսելոնայում»։
Երեկ 35-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ որոշել է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։
«Ճշմարտությունն այն է, որ ես առաջարկ ունեի մեկ այլ եվրոպական թիմից, բայց ես այն չէի էլ դիտարկել, քանի որ Եվրոպայում ես միայն ցանկանում էի տեղափոխվել «Բարսելոնա»:
Աշխարհի առաջնությունում հաղթելուց և Բարսելոնա չտեղափոխվելուց հետո ժամանակն էր մեկնել Ամերիկյան լիգա՝ ֆուտբոլին այլ կերպ նայելու և առօրյա կյանքը վայելելու համար:
Իհարկե, նույն պատասխանատվությամբ ու նույն ցանկությամբ՝ հաղթելու ու միշտ ամեն ինչ լավ անելու համար։ Բայց ավելի շատ մտքի խաղաղությամբ»,- ասել է Մեսսին Sport.es-ին տված հարցազրույցում:
ArmSport.am
0Comments