Հունաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ նշանակելու մասին

Մանրամասներ

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն նախագահական հրամանագիր է ստորագրել խորհրդարանը ցրելու եւ հունիսի 25-ին պաշտոնապես ընտրություններ նշանակելու մասին։ Ըստ հրամանագրի՝ ձեւավորված խորհրդարանը կհավաքվի երկուշաբթի՝ հուլիսի 3-ին, հայտնում է Kathimerini-ն։

Հրամանագիրը ստորագրել են նաեւ վարչապետի պաշտոնակատար Իոաննիս Սարմասը եւ ժամանակավոր կառավարության անդամները։

Սա երկրորդ անգամն է, երբ Հունաստանում «երկօրյա» խորհրդարան է լինում 1974-ին ժողովրդավարության վերականգնումից հետո, ընդ որում նախորդը 2012-ի մայիսին կայացած ընտրությունների արդյունքն էր, որով նույնպես չհաջողվեց կառավարություն ձեւավորել: