Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ ՊՆ-ի այս հաղորդագրությունից առաջ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին տեղեկություններ, թե «Զանգելանի ուղղությամբ կանխվել է հայկական դիվերսիոն խմբի ներթափանցումը», «կա երկու ձերբակալված» (չակերտները Tert․am-ի)։
0Comments