Ասում ենք՝ ձեր գործը չի, մենք, մեր Ալիևը, ինչ ուզի, կհամաձայնենք․ Նման փորձեր և՛ Տավուշում ա իրականացվելու և՛ Նախիջևանի կողմից

Մանրամասներ

1

Ի՞նչ եղան սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների հետ կապված Հայաստանի «կարմիր գծերը»։ Տպավորություն ա, թե Հայաստանը եվրոպացի դիտորդների հրավիրեց, որ ցույց տա, թե մենք ինչ աստիճանի «կարմիր գիծ» չունենք, թե ինչ աստիճանի ենք համաձայն Ալիևի զավթողական քաղաքականության հետ։ Տեղ գյուղի շրջանում հաշտվելով Ալիևի գծած քարտեզի հետ, ի՞նչ ուղերձ ենք տալիս Իրանին, որ հայտարարում էր, թե տարածաշրջանային քարտեզների փոփոխություն չի հանդուրժի։ Ասում ենք՝ ձեր գործը չի, մենք, մեր Ալիևը, ինչ ուզի, կհամաձայնենք։ Հետո էլ կբողոքենք, թե ապիկար աշխարհը մեզ հետ չի, մենք բարեկամ չունենք։ Ո՞ր **ռից բարեկամ հայտնվի, եթե դու քո եղածի համար չես պայքարում։ Ո՞ւմ կողքը կանգնի «բարեկամդ»։

Ու որևէ մեկին թվում ա, թե Ալիևը դեմարկարկացիայի շրջանակներում Տեղ գյուղում առաջանալը մարսելուց հետո կանգնելո՞ւ ա։ Իմ համոզմունքն ա, որ եթե սա մարսվեց, նման փորձեր և՛ Տավուշում ա իրականացնելու և՛ Նախիջևանի կողմից։ Դեմարկացիա, դեիմիտացիայի հարցերում Ալիևն իրեն պահում ա հայկական ավանդական պոռճական զոռբայության տրամաբանության մեջ՝ էն որ հերթի մեջ գալիս, մի ոտք առաջ են ընկնում ու առը-հա, թե առանց ուժի ցուցադրության, ողջամիտ խոսքով դրանց բան կբացատրես։ Հայկական կողմը, իր «միամիտ-ոչնչության» շրջանակներում կարծում ա, թե քարտեզ կա, բան կա, պետք ա հետ գնան։ Բանն էն ա, որ ոչ Ալիևի կրոնն ա տենց նահանջները քաջալերում, ոչ նոր ազգի ձևավորման էքպանսիոնիստական քաղաքականության տրամաբանությունը, ոչ էլ իր երկրի ներսում իշխանության պահպանման համար Ալիևի վարած քաղաքականությունը։ Նենց որ Հեյդարն էլ Մուհամեդի ձեռը բռնած գա, Իլհամն իր զբաղեցրած տարածքներից առանց ուժի կիրառման դուրս չի գալու։

Եթե Հայաստանը չի հաշտվելու էս իրականության հետ, այլ փորձելու ա դեմարկացիան ոչ թե դե-ֆակտո ռազմա-քաղաքական ներկայությամբ իրականացնի, այլ գոյություն ունեցող քարտեզների միջոցով, ապա ինչի՞ ա թողնում թշնամին ամրանա մեր դիրքերում, որ հետո էդ ուժի կիրառումն ավելի ցավալի լինի մեր բանակի համար։ Ես չեմ կարծում, թե թուրքերի առաջանալը հայկական կողմի հետ համաձայնեցրած ա, բայց նույնիսկ եթե նման բան կա, երկու դեպքում էլ պետական դավաճանության մեղադրանքի հիմքն ակնհայտ ա՝ մի դեպքում համաձայնության փաստով, մյուս դեպքում՝ հանցավոր անգործության փաստով։

Էս առումով Փաշինյանը հայտարարել ա, որ «մեղադրեք-չմեղադրեք, հանեք-չհանեք, դատեք-չդատեք, ստորագրելու եմ»։ Թերևս սա իր ոչ պոպուլիստական եզակի հայտարարություններից ա, որին չհավատալու ոչ մի առիթ չկա։ Հետևաբար, մենք կամ ունենալու ենք քաղաքական անկայունության պայմաններում, շատ վատ դիրքերից ավերիչ պատերազմ, կամ էլ նիկոլական խստաշունչ դիկտատուրա (ինչը հաջողությամբ կտապալվի, ոնց որ մյուս նախաձեռնությունները)։ Ես դեռ լուծում չեմ տեսնում։ Դեռ որ մենք մատաղացու գառի հեզությամբ գնում ենք մեր ճակատագրին ընդառաջ։ Եթե ողջամիտ լուծումներ տեսնողներ կան, մեծ սիրով կլսեմ։