Իտալիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Միլանն» ընդունեց Բերգամոյի «Ատալանտային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
25-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսի ուժեղ հարվածից հետո սեփական դարպասը գրավեց հյուրերի արգենտինացի դարպասապահ Խուան Մուսոն։
74-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուին փոխարինեց 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ծնկի վնասվածքի եւ վիրահատության պատճառով բաց թողեց 280 օր։
86-րդ րոպեին չեմպիոնների առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Ժունիոր Մեսյասը։
«Միլանը» 47 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Ինտերին» եւ երրորդն է, «Ատալանտան» 6-րդն է՝ 41 միավոր։
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Միլան» - «Ատալանտա»՝ 2:0 (տեսանյութ)
Խուան Մուսո, 25, ինքնագոլ, Ժունիոր Մեսյաս, 86
0Comments