Ղրիմի վերաբերյալ Նուլանդի հայտարարություններն ընդգծում են ռուս-ամերիկյան տարաձայնությունների խորությունը. Պեսկով

Մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի խոսքերը ընդգծում են ռուս-ամերիկյան տարաձայնությունների խորությունը, փոխանցում է «Интерфакс»-ը։

«Նուլանդը պատկանում է ամերիկյան քաղաքականության ամենաագրեսիվ բազեների շատ մեծ խմբին: Սա այնքան հայտնի տեսակետ է։ Դա եւս մեկ անգամ ընդգծում է մեր տարաձայնությունների խորությունը», - ասել է նա «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորթաշարին տված հարցազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով Նուլանդի հայտարարություններն այն մասին, որ «Ղրիմը օրինական ռազմական թիրախ է Կիեւի համար, եւ ԱՄՆ-ն աջակցում է տարածքի ուղղությամբ հարվածներին»։

Ինչպես նշել է Պեսկովը, «դա եւս մեկ անգամ ընդգծում է ԱՄՆ-ի դերը՝ որպես գոյություն ունեցող միջազգային լարվածության գլխավոր սադրիչի»։

Հարցազրույցից մի հատված իր տելեգրամյան ալիքում հրապարակել է հաղորդման հեղինակ Պավել Զարուբինը։