Ազգային հավաքականի թեկնածու, «Ուրարտուի» կազմում Հայաստանի գավաթակիր, 28-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը միացել է «Վանին», հաղորդում է Չարենցավանի ակումբի մամուլի ծառայությունը։
Մանուչարյանը «Ուրարտուի» սան է, հանդես է եկել նաեւ «Փյունիկում», ռուսական «Ռոտորում» և ղազախական «Ակտոբեում», 2 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։
0Comments