Վրաստանում նորից երկրաշարժ է եղել

Մանրամասներ

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 12:07-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օզուրգեթի քաղաքի Գոմի գյուղում։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,6 բալ (ML)։