Իտալիայի չեմպիոն «Միլանը» 6 տարում առաջին անգամ 4 անընդմեջ պարտություն կրեց, հաղորդում է Opta-ն։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը նախորդ 4 խաղում պարտվել է «Սասուոլոյին», «Լացիոյին» եւ 2 անգամ «Ինտերին»։
Նախորդ անգամ «Միլանը» 4 պարտության շարք ունեցել էր 2017 հունվար-փետրվարին իտալացի Վինչենցո Մոնտելայի գլխավորությամբ։
7 խաղում անընդմեջ «Միլանը» հաղթանակ չի տարել։ Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Միլանը» 0:1 հաշվով պարտվեց փոխչեմպիոն «Ինտերին» եւ 6-րդ տեղում է։
Հաջորդ խաղում «Միլանը» փետրվարի 10-ին կմրցի «Տորինոյի» հետ։
0Comments