Խաղաղապահները մարդասիրական բեռներով շարասյուն են ուղեկցել դեպի Արցախ

Մանրամասներ

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու բանակցային գործընթացը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել 3 երթուղիներով։

Գորիս-Ստեփանակերտ երթուղին ուղեկցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեկ ավտոշարասյուն՝ մարդասիրական բեռներով։