Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «15 տղա փոքր քարից շինությունում, փայտից առաստաղով ու ճաղավանդակներով պատուհաններով, հակասանիթարական պայմաններում ծառայել են։
Իրենք միակ խո՞ւմբն են նման պայմաններով: Ոչ։
Ունի՞ պետությունը գումար առաջնագիծը կահավորելու համար: Այո։
Կատարում ա՞ իշխանությունն իր պարտավորությունները բանակում տարրական պայմաններ ստեղծելու համար: Ոչ։
Դա սպառնում ա՞ բոլորիս անվտանգությանը: Այո։
Անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ա՞ իշխանությունը հետագա ողբերգությունները կանխելու համար: Ոչ։
Միտումնավոր ա՞ սաբոտաժ անում բանակի մարտունակության վերականգնումը: Այո։
Կարող ա՞ առանց իշխանությունը փոխելու իրավիճակը ուղղվի: Ոչ։
Կա՞ հույս, որ հասարակությունը դա կհասկանա: Այո»։
Աղբյուրը` Անժելա էլիբեգովա
0Comments