Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ցավակցել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
«Շատ տխուր լուր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում բռնկված հրդեհի մասին, որը 15 զինծառայողի կյանք խլեց։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Գալագերը։
2023 թվականի hունվարի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով նույն վաշտի 15 զինծառայող մահացել է, երեք զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու պատճառով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
0Comments