Հը՞, տղերք ջան, Արայիկը պռեզիդենտ աշխատե՞ց Վիտոյի մոտ․ Իսկ Փարուխից ու Քարագլխից ի՞նչ կա, ճշտվա՞ք ում ստորագրությամբ թղթով են թեման գլուխ բերել

Մանրամասներ

1

2020 թվի դեկտեմբերն էր, Վիտոյի՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելու լուրն եղավ։ Ինչ-ինչ ներքին խոսակցություններից հետո ինձ համոզում էին, որ ես չեմ հասկանում, էդ սաղ ուրիշ իմաստ ունի։ Ասում էին՝ դու չես հասկանում, սրանից հետո Արայիկն ա Վիտոյի մոտ պրեզիդենտ աշխատելու...

Հետո (ոչ էնքան) շատ ջրեր հոսեցին, ժամանակ անցավ, էսօր էլ իմանում եմ, որ Վիտոյի մոտ պրեզիդենտ աշխատող Արայիկի հրամանով Վիտոն էլ ԱԽՔ չի։

Վիտոյին էլ հարցեր չունեմ անձամբ ես։ Անձամբ իմ մասով էլ ավել-պակաս կներեք ինձ՝ էնքանով, որ դա իմ ու մեր մեղքն ա։

Ուրիշ հարց ունեմ. հը՞, տղերք ջան, Արայիկը պռեզիդենտ աշխատե՞ց Վիտոյի մոտ։ Իսկ Փարուխից ու Քարագլխից ի՞նչ կա, ճշտվա՞ք ում ստորագրությամբ թղթով են ամենառազմավարական ամենադաշնակիցները թեման գլուխ բերել։

Հ.Գ. 2014-2015ին Սեֆելյան Ժիրոյի անցյալն էին եռագույն դրոշ սարքել։ Էն ժամանակ էլ էի հիշեցնում, նա վսյակի մի անգամ էլ հիշեցնեմ. մի հերոս ա եղել՝ Խորհրդային Միության Հերոսի կոչումով, կոչումն էլ ստացել ա Մոսկվայի պաշտպանության համար։ Ազգանունը Վլասով էր։

Կոնստանտին Տեր-Նակալյան