Լիբանանը խավարի մեջ է. ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան

Մանրամասներ
ա

Լիբանանի երկու խոշորագույն Էլեկտրակայանների աշխատանքի խափանման պատճառով ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան:Այս մասին հայտնում են Թերթը և ՏԱՍՍ գործակալությունը: Նշվում է, որ անջատումները տեղի ունեցել վառելիքի պակասի պատճառով:

«Դա տեղի է ունեցել Իրաքից մազութի մատակարարումների ուշացման պատճառով: Դեկտեմբերին լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ նավթամթերքով ոչ մի լցանավ չի ժամանել», - նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լիբանանի իշխանությունները չեն ընդունել Իրանի առաջարկած օգնությունը՝ վախենալով ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցներից:

Առաջիկա ժամերին կառավարությունը պետք է հավանություն տա Էզ-Զուկում եւ Ջիեում նախկինում փակված երկու փոքր ՋԷԿ-երի շահագործման մասին որոշմանը, որոնց պահեստներում առկա է մազութի պաշար: