Չենք հասկանում` ինչպես կարող է ՌԴ-ի նման գերտերությունը այդպիսի խնդիր վերցնի իր վրա, բայց 2 տարի չանցած մարդիկ հայտնվեն բլոկադայի մեջ. արցախցի

Մանրամասներ

1

Այսօր 19-րդ օրն է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է բլոկադայի մեջ, հազարավոր ծնողներ և երեխաներ իրարից անջատված են, մինչ այժմ ոչ մի դրական քայլ չենք տեսնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող արցախցիներից մեկը։

«Փաստորեն ռուս խաղաղապահները չեն կարողանում կատարել իրենց խնդիրը, չենք հասկանում, թե ինչպես կարող է նման գերտերությունը այդպիսի խնդիր վերցնել իր վրա, բայց երկու տարի չանցած մարդիկ հայտվեն բլոկադայի մեջ»,- ասաց նա։

Հարցին` որևէ միտում տեսնո՞ւմ են խաղաղապահների գործողությունների մեջ, ակցիայի մասնակիցը ասաց.

«ԱԽՔ-ն ասաց, թե միութենական պետության պահանջ են դնում, բայց մենք տեսանք ՌԴ-ի արձագանքը, ոչ թե հերքել են, այլ «աչոտ» են ուզել։ Եռակողմ համաձայնագրի ստորագրման առաջին օրվանից էլ խախտումներ են լինում` սկսած Խծաբերդից, Մեծ Թաղերից մինչև Փառուխ։ Հիմա այսօր այստեղ ենք, որ կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որ միջանցքը բացվի, գոնե հումանիտար օգնություն հասցնեն, մանկական սնունդը արդեն վերջացել է»,- ասաց ակցիա իրականացնող արցախցիներից մեկը` հավելելով, որ իրադարձությունների այսպիսի ընթացքը կարող է հանգեցնել պատերազմի: