Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Աշխարհի առաջնություններում 10 գոլ է խփել:
ԱԱ-2022-ի եզրափակիչում հարձակվողը խփեց իր 10-րդ և 11-րդ գոլերը Աշխարհի առաջնություններում։
Նա դա արել է 23 տարեկան 363 օրական հասակում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր գերմանացի Գերդ Մյուլերին (24 տարեկան 227 օրական)։
Միրոսլավ Կլոզեն (16 գոլ) Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն է։ Մբապեն 11 գոլով 7-րդ տեղում է:
armsport.am
0Comments