ԱԱ 2022․ Արգենտինայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Խորվաթիային և դուրս եկավ եզրափակիչ

Մանրամասներ

1

ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Խորվաթիային և դուրս եկավ եզրափակիչ։

«Լուսաիլ» ստադիոնում կայացած խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեց Լեո Մեսսին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, որը վաստակել էր Խուլիան Ալվարեսը։

5 րոպե անց արդեն Ալվարեսը դարձավ գոլի հեղինակ։

69-րդ րոպեին Ալվարեսը դուբլ գրանցեց իր հաշվին՝ եզրափակելով Լեո Մեսսիի փոխանցումը։

ԱԱ 2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կմրցի Ֆրանսիա-Մարոկկո զույգի հաղթողի հետ։ Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Եզրափակիչը նախատեսված է դեկտեմբերի 18-ին։