Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պատգամավորական մանդատը վայր չի դնի

Մանրամասներ
ա

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը չի թաքցնում, որ իր մանդատը վայր դնելու քննարկում եղել է, սակայն հավելում է, որ ՀՅԴ գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին:

«Դաշնակցության մեջ անհատական, անձնական որոշումներն այլևս չկան, երբ կա Գերագույն մարմնի որոշում: Հետևաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու: Եթե դնեի, դնելու էինք բոլորս: Եթե որոշել ենք, որ մասնակցում ենք, մասնակցում ենք բոլորս: Ընդդիմությունն այսօր ունի իր օրակարգով արտահերթ նիստ, և ես եկել եմ նիստին մասնակցելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով դաշինքի ներսում տարաձայնությունների վերաբերյալ հարցին՝ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը իր հայտարարությունը տարածել է, «Հայաստան» դաշինքն էլ դրան պատասխանել է. «Ես որևէ այլ մեկնաբանություն չունեմ: Ամեն ինչ եղել է հրապարակային»,- ասաց Սաղաթելյանը: