Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Ան-148 բեռնատար ինքնաթիռի (գրանցման համարը՝ RA-61731; ICAO 14F123) մուտքն իր օդային տարածք, որն Իրանի օդային տարածքով թռչելով, Լեռնային Ղարաբաղ 12 տոննա մարդասիրական օգնություն էր տեղափոխում։ Այս մասին գրում է իրանական տելեգրամ ալիքը։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Ռուսաստանը մարդասիրական օգնության անվան տակ՝ իրականում զենք է մատակարարում Ղարաբաղին։
Ինչ-որ բան է պատրաստվում,- հավելում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տեղեկատվություն էր տարածվում, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո։
0Comments