Աստծոն ծառայելը փողով հարսանիք-կնունք-թաղում անելը չէ, քաղաքական ելույթի մեջ Աստծո անունը անտեղի տալը չէ․ Իոաննիսյան

Մանրամասներ

1

Աստծոն ծառայելը համբուրելու համար խաչ պահելը չէ, փողով հարսանիք-կնունք-թաղում անելը չէ, մոմ ծախելը չէ։ Աստծոն ծառայելը քաղաքական ելույթի մեջ Աստծո անունը անտեղի տալը չէ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որում նաև ասված է․

«Մի քանի տարի առաջ Կիրնիցայի տնտեսական ֆորումին սոցիալական պատասխանատվության մասին մի քննարկմանն էի մասնակցում, ուր միակ աշխարհիկ պանելիսը ես էի։

Ու լեհ քահանաները պատմում էին, թե ոնց էին դրամահավաք անում, որով Սիրիայում երեխաների համար հիվանդանոց կառուցեցին ու ապահովեցին այն ամեն անհրաժեշտ պարագաներով։

Ես զարմացա, քանի որ Հայաստանում այդպիսի բաներ հաճախ չենք տեսնում եկեղեցականներից։ Այնինչ, հենց այդպիսի քայլեր են ենթադրում քրիստոնեական արժեքները։

Աստծոն ծառայելը, ըստ իս, համբուրելու համար խաչ պահելը չէ, փողով հարսանիք-կնունք-թաղում անելը չէ, մոմ ծախելը չէ։ Աստծոն ծառայելը քաղաքական ելույթի մեջ Աստծո անունը անտեղի տալը չէ։

Աստծոն ծառայելը քրիստոնեական արժեքներից բխող քայլերի կատարումն է, քրիստոնեական արժեքների (այդ թվում` չգողանալու, չխաբելու) տարածումն է, բարի գործերով հանրությանը օրինակ ցույց տալն է։

Բարեբախտաբար, ես պատիվ ունեմ ճանաչելու եկեղեցականների, ովքեր սեփական օրինակով ցույց են տալիս, թե ինչ է քրիստոնեությունը։ Բայց այդպիսի եկեղեցականները, ցավոք, հեռու են կրոնական իշխանությունից»։