Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Կիլիան Մբապեն։ 39-րդ րոպեին թուրինյան ակումբի պաշտպան Լեոնարդո Բոնուչին հավասարեցրեց հաշիվը։
69-րդ րոպեին Նունու Մենդեշի խփած գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթանակ տարավ։
H խմբի մյուս խաղում «Բենֆիկան» 6։1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Հայֆայի «Մաքաբիի» նկատմամբ։ 20-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Գոնսալո Ռամոսը։ 6 րոպե անց Շերին տանտերեի կազմում հստակ իրացրեց 11 մետրանոցն ու վերականգնեց հաշվի հավասարությունը։ Երկրորդ խաղակեսում պորտուգալական ակումբը 5 գոլ խփեց։ Աչքի ընկան Մուսան, Գրիմալդոն, Արաուխոն, Ռաֆա Սիլվան և Ժոաու Մարիուն։
ՊՍԺ-ն և «Բենֆիկան» հավաքեցին 14-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղ բարձրավ պորտուգալական ակումբը։ 2 թիմերն էլ 4-ական հաղթանակ են տարել և 2-ական ոչ-ոքի գրանցել։ Խփել են 16, բաց թողել 7 գոլ։ Միմյանց միջև կայացած 2 խաղերն էլ ավարտվել են միևնույն 1։1 հաշվով։ Այս պարագայում, ըստ կանոնակարգի, հաշվի է առնվել արտագնա խաղերում ավելի շատ գոլերի քանակը, որով էլ «Բենֆիկան» գերազանցել է ՊՍԺ-ին (9-6):
Թուրինի «Յուվենտուսը» 3 միավորով խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը և լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց նույնքան միավոր հավաքած «Մաքաբիին»։ Թուրինյան ակումբը կխաղա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում։
armsport.am
0Comments