Իրանի կողմից մոտալուտ հարձակման նախազգուշացումներից հետո Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները գտնվում են մարտական բարձր պատրաստակամության մեջ

Մանրամասները՝ տեսանյութում

Իրանի կողմից մոտալուտ հարձակման նախազգուշացումներից հետո Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները գտնվում են մարտական բարձր պատրաստակամության մեջ: Այս մասին հայտնում է իրանական տելեգրամ ալիքը, որը նաև տեսանյութ է հրապարակել։

Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունը նույնպես հայտնել է Իրանի կողմից անխուսափելի հարձակման մասին։

Հիշեցնենք, որ Իրանի Կում քաղաքի Ջամքարան մզկիթի և Շիրագում գտնվող մզկիթի գմբեթներին վրեժխնդրության կարմիր դրոշ են փակցրել։ Վերջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները վրեժխնդրության դրոշ են բարձրացրել 2020 թվականին, երբ սպանվեց գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Դրանից հետո Իրանը «Նահատակ Սոլեյմանի» գործողության շրջանակներում հարվածներ հասցրեց Իրաքում գտնվող ամերիկյան բազաներին։