Մենք կամ առաջնորդում ենք, կամ ոչ․ Մենք մեր քիթն ուրիշների գործի մեջ մտցնելու իրավունք չունենք․ Լևոն Զուրաբյանը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը միանալու մասին

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 168-ի եթերում պատասխանել է հարցին՝ միանո՞ւմ են Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, թե՝ ոչ․

«Մենք՝ «Հայ ազգային կոնգրեսը», ինչ-որ մեկին միանալու բնավորություն չունենք, որովհետև մեր պատկերացումները քաղաքական ուժերի և գործընթացների մասին մի քիչ այլ են։ 1988-ից սկսած մենք բոլոր շարժումների հեղինակն ենք եղել, այլ շարժումներում մենք անելիք չունենք, որովհետև կամ մասնակիցն ես և լիարժեք պատասխանատվություն ես կրում և գիտես՝ ինչի համար ես մարդկանց առաջնորդում։ Տվյալ դեպքում մենք մասնակից չենք և մեր համակիրներն իրենք են որոշում՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ։

Մենք կամ առաջնորդում ենք, կամ ոչ։ Մենք մեր քիթն ուրիշների գործի մեջ մտցնելու իրավունք չունենք։ Իհարկե, մենք քննադատում ենք Նիկոլ Փաշինյանին իր գործողությունների, այդ թվում՝ սահմանազատման սկսած այս գործընթացի համար, բայց քանի որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը մեծ օրակարգ է ընդգրկում, մենք պետք հասկանանք՝ այդ օրակարգը համոզի՞չ է, թե՞ ոչ, այդ քննադատությունը ճի՞շտ է արվում, թե՞ ոչ։

Նիկոլ Փաշինյանի հանցավոր գործողությունների նկատմամբ բողոքը պետք է առաջնորդվի ճիշտ դիրքերից։ Եթե քննադատությունը լինի հայդատական դիրքերից՝ Սևրի պայմանագիր, Ղարաբաղի վերադարձ և այլն, ապա դա միայն կուժեղացնի Նիկոլ Փաշինյանին»,-ասել է Լևոն Զուրաբյանը։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում