
Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից։
Այս մասին նշված է Բյուրականի աստղադիտարանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած գրառման մեջ: Արեգակի մասնակի խավարումը կսկսվի հոկտեմբերի 25-ին՝ սկսած 13։52 րոպեից, խավարումը պիկի կհասնի 15։11-ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։
Ընդհանուր առմամբ, խավարումը կտևի 2 ժամ 32րոպե։
0Comments