
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեհեմ Բրեդին։
«Կարող եմ հաստատել, որ մենք միայն մեկ թեկնածություն ենք ստացել, որն ուժ ուներ: Եվ այդպես, Ռիշի Սունակն ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ»,- ասել է քաղաքական գործիչը։
Սունակը պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն է դարձել այն ժամանակ, երբ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնթը հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը:
0Comments