Անջելինա Ջոլին կմարմնավորի օպերային երգչուհի Մարիա Կալլասին

Մանրամասներ
ա

Անջելինա Ջոլին չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարեյնի նոր դրամայում կմարմնավորի օպերային երգչուհի Մարիա Կալլասին։ Դրամայում կցուցադրվի մեծագույն օպերային երգչուհու բուռն կյանքն ու ողբերգական ճակատագիրը։

Ռեժիսոր Պաբլո Լարենն արդեն մի քանի կենսագրական դրամա է նկարահանել՝ «Սպենսերը» արքայադուստր Դիանայի մասին և «Ջեքին»՝ Ժակլին Քենեդու մասին։

Ազգությամբ՝ հույն, ամերիկյան օպերայի երգչուհին ծնվելով Նյու Յորքում և դաստիարակվելով հրամայական հատկություններ ունեցող մոր կողմից՝ Մարիա Կալլասը երաժշտական կրթություն է ստացել Հունաստանում և մեծ հռչակ է ձեռք բերել՝ հանդես գալով Իտալիայի օպերային բեմերում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ստիպված լինելով հաղթահարել ինչպես պատերազմական ժամանակի զրկանքները, այնպես էլ իր առողջության, այդ թվում՝ վատ տեսողության հետ կապված խնդիրները՝ նա իր կյանքի ընթացքում անցել է բազմաթիվ մարտահրավերների և սկանդալների միջով։

Իր երաժշտական կարիերայի միջին շրջանում (50-ական թթ. կեսեր) գեր քաշ ունեցող կնոջից նա վերափոխել է իրեն բարեկազմ և նրբակազմ էակի։ Քաշի այդ կորուստը, հնարավոր է, դեր է խաղացել նրա ձայնի անկման և 1965 թ. օպերային կարիերայի վաղաժամ ավարտի մեջ: