
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային ճեպազրույցի ընթացքում խնդրել են մեկնաբանել տարածված այն լուրերը, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ։
Զախարովան հայտարարել է, որ այն հարցին, թե Երևանի վրա ճնշում է գործադրվում, թե ոչ, պետք է պատասխանեն Հայաստանի պաշտոնյաները. «Խոսքը այն երկրի մասին է, որտեղ կան պաշտոնյաներ, որոնք կարող են բաց և հանգիստ պատմել դրա մասին»: Նրա խոսքով՝ հենց պաշտոնատար անձինք կարող են հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը, իսկ Մոսկվան կմեկնաբանի, եթե նման հայտարարություններ հնչեն պաշտոնական Երևանի ներկայացուցիչներից:
0Comments