Միջուկային վտանգի մակարդակը լրջորեն բարձրացել է․ Զախարովա

Մանրամասներ
զախարովա

Աշխարհում միջուկային վտանգի մակարդակը լրջորեն բարձրացել է արևմտյան երկրների քաղաքականության պատճառով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հստակ զգուշացնում ենք և՛ Միացյալ Նահանգներին, և՛ ՆԱՏՕ-ի մյուս անդամներին, ովքեր հետևում են ամերիկյան ֆարվատերին։ Ամերիկյան կուրսին անմիտ կերպով հետևելու փոխարեն՝ պետք է ուշքի գալ և լիովին գիտակցել այն աղետալի հետևանքները, որոնցով հղի է նրանց սադրիչ և ծայրահեղ վտանգավոր գիծը»,- ասել է նա։

Զախարովայի կարծիքով՝ «Արևմուտքի ապակառուցողական քաղաքականությունը» կարող է հանգեցնել միջուկային տերությունների միջև ուղղակի ռազմական բախման։