Փետրվարի 2-ին կբացվի «Christian Dior. Designer of Dreams» ցուցահանդեսը: Թանգարանի պաշտոնական կայքում նշվում է, որ ցուցահանդեսը կբացվի Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում:
Կներկայացվեն նորաձևության տան հիմնադիր Քրիստիան Դիորի և նրան հաջորդած բոլոր ստեղծագործական գծով տնօրենների՝ Իվ Սեն Լորանի, Մարկ Բոանի, Ջանֆրանկո Ֆերրեի, Ջոն Գալյանոյի, Ռաֆ Սիմոնսի և Մարիա Գրացիա Կյուրիի գործերը:
Ցուցահանդեսը կներկայացնի ապրանքանիշի պատմությունը, ինչպես նաև նրա կապը Մեծ Բրիտանիայի հետ:
0Comments