Մենք չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը. Վարչապետ

Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԽ մարդու իրվունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցին, որտեղ ՀՀ իշխանություներին կոչ է արվում Մարտի 1–ի գործով բացառել վրեժի քաղաքականությունը կամ ընտրովի արդարադատությունը:

«Ես անձամբ չեմ կարդացել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը, հետևաբար չեմ կարող մեկնաբանել, որովհետև, անկեղծ ասած խիստ կասկածում եմ, որ էդպիսի ձևակերպում լինի»,-ասաց նա:

Խոսելով՝ «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզի մասին, Փաշինյանն ասաց. «Մենք չենք կարող ընդհանրապես քննարկել, նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»:

Իսկ դիտարկմանը, թե որոշ փորձագետներ զուգահեռներ են տանում Արցախի հարցում գործող իշխանության և Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ուղեգծերի մեջ, վարչապետը պատասխանեց. «Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել եւ որեւէ զուգահեռ գտնելու փորձերը նախկինում վարված որեւէ քաղաքական ուղեգծի հետ միանգամից ասեմ, կատարյալ մոլորություն է»: