Օդեսային հարվածները ցույց են տալիս, որ Կրեմլին չի կարելի վստահել. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար 

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Օդեսայի նավահանգստի վրա հրթիռային հարձակումներն անվանել է «սարսափելի» և «միանգամայն չարդարացված» հարձակում։ Նրա կարծիքով, այս հարվածները, որոնք հասցվել են ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման միջազգային համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ օր անց, նշանակում են, որ միջազգային հանրությունը չպետք է վստահի Կրեմլին և անձամբ Վլադիմիր Պուտինին։

«Չի կարելի վստահել նրա արտասանած ոչ մի բառին: Միջազգային գործընկերների հետ մենք շտապ պետք է գտնենք Ուկրաինայից հացահատիկ արտահանելու այլ, ավելի լավ միջոց, որպեսզի գործ չունենանք Ռուսաստանի և նրա չկատարված խոստումների հետ», – ասել է նա: