Ամերիկյում ինքնաթիռներ են բախվել․ Կան զոհեր․ Վիդեո, Ֆոտո

Մանրամասներ

ԱՄՆ Նևադա նահանգի Նորթ Լաս Վեգաս քաղաքի օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել, զոհվել է չորս մարդ, հաղորդում է gazeta.ru-ն՝  հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին։ Միջազգային օդանավակայանի ներկայացուցիչ Հարրի Ռիդը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ բախվել է երկու օդանավ։

Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ PIPER PA-46 ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է Cessna 172-ին։ Երկուսն էլ մեկ շարժիչով օդանավեր էին: Բախման հետևանքով PIPER PA-46-ն ընկել է թռիչքուղուց ոչ հեռու գտնվող դաշտում, իսկ Cessna-ն՝ մոտակայքում գտնվող արհեստական լճակի մոտ:

Միջադեպի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունն ստացել են տեղական ժամանակով ժամը 12։00-ի շրջանում։ Օդանավերից յուրաքանչյուրում եղել է երկուական մարդ։ Նրանցից ոչ մեկին փրկել չի հաջողվել։

Ավելի վաղ Fox3 Now կայքը հրապարակել էր միջադեպի կադրերը, որոնցում երևում էին ինքնաթիռներից մեկի այրվող բեկորները թռիչքուղուց ոչ հեռու։