Փարիզում հունվարի 24-ին Christie’s աճուրդում ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովի՝ Իվ Սեն-Լորան ապրանքանիշի զգեստների մի մասը վաճառվել են գրեթե 1 մլն եվրոյով: Այս մասին տեղեկանում ենք աճուրդի տան պաշտոնական կայքից:
Նշվում է, որ հավաքածուի ամենաթանկարժեք նմուշը նուրբ վարդագույն զգեստն է եղել, որը եղել է Դենյովի հագին, երբ դերասանուհին 1969թ.-ին ծանոթացել է ռեժիսոր և սցենարիստ Ալֆրեդ Հիչքոքի հետ: Զգեստը վաճառվել է 42,5 հազար եվրոյով, ինչը նախնական գնից 10 անգամ բարձր է եղել:
Ավելի վաղ 75-ամյա դերասանուհին հայտնել էր, որ ցանկանում է բաժանվել զգեստներից՝ դրանք պատշաճ կերպով պահպանելու հնարավորություն չունենալու պատճառով:
0Comments