![ա](/sites/default/files/inline-images/%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%20%D5%A6%D5%B8%D6%80%D6%84%20%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%AA_1.png)
Տաջիկստանում սկսվել է 201-րդ ռուսական ռազմաբազայի մարտունակության ստուգումը, որը Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ռազմական օբյեկտն է իր սահմաններից դուրս, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հինգշաբթի լրագրողներին ասել է կազմավորման հրամանատար Եվգենի Կովիլինը, տեղի կունենան մարտական հրետանային և տանկային կրակահերթեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի գործողություններ՝ որպես կրակային համակարգերի մաս։
Ներգրավված են «Գրադ» և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, 120 մմ «Սանի» ականանետեր, Տ-72 տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ և ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ։
Կենտրոնական զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերահսկողական վարժանքները կտևեն մինչև ապրիլի 30-ը։
Տաջիկստանում տեղակայված ռազմաբազան գտնվում է Դուշանբե և Բոխթար քաղաքներում։ Այն բաղկացած է մոտոհրաձգային, տանկային, հրետանու, հետախուզական ստորաբաժանումներից, հակաօդային պաշտպանության ուժերից, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և կապի ուժերից։
0Comments