Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆաել Նադալը դարձավ Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչում իսպանացի թենիսիստը 3 սեթում՝ 6:2, 6:4, 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ: Խաղը տեւեց ընդամենը 1 ժամ 48 րոպե:
Եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի Նովակ Ջոկովիչ - ու Լյուկա Պուի դիմակայության հաղթողը: Կիսաեզրափակիչ երկրորդ խաղը կկայանա վաղը՝ հունվարի 25-ին:
Եզրափակիչ խաղը տեղի կունենա հունվարի 27-ին:
0Comments