ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին տեղեկացրել է Դոնալդ Թրամփին, որ թույլ չի տա նրան ելույթ ունենալ Կոնգրեսում, քանի դեռ երկրի կառավարությունը չի վերսկսել աշխատանքը, հաղորդում է CNN-ը:
«Ես գրում եմ Ձեզ, որպեսզի տեղեկացնեմ, որ Ներկայացուցիչների պալատը չի քննարկելու բանաձևը, որը թույլ է տալիս նախագահին «երկրի իրավիճակի մասին» ելույթ ունենալ Ներկայացուցիչների պալատի դահլիճում: Դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի սկսել աշխատանք», - ասված է Փելոսիի` Թրամփին ուղղված նամակում:
ԱՄՆ նախագահը, ծանոթանալով նամակի բովանդակությանը, Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ մտադիր է գտնել այլ տարբերակ` հանրությանը երկրում տիրող իրավիճակի մասին իր մոտեցումները ներկայացնելու համար:
Թրամփին արգելել են ելույթ ունենալ Կոնգրեսում
ԱՄՆ նախագահը երկրի իրավիճակի մասին իր տեսակետները հայտնելու այլ միջոցներ է փնտրում
0Comments