![ա](/sites/default/files/inline-images/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20%D5%B6%D5%B8%D6%80--_5.jpg)
«ժողովուրդ» թերթը գրում է․ «Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելուց հետո իշխանությունն այժմ մտածում է՝ ով է կատարելու նրա պարտականությունները կամ միանգամից նախարար նշանակվելու: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ-ում այն համոզմանն են, որ թեև իմքայլական նախկին պատգամավոր, ՔՊ-ի հիմնադրման ակունքներում կանգնած, ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը վատ անձ չէ, թիմային գործընկեր է, բայց ոլորտին այդքան էլ լավ, ամբողջովին ու խորապես չի տիրապետում: «Ի տարբերություն Փամբուխչյանի՝ մյուս փոխնախարար Արա Նազարյանը լավ գիտի համակարգը, այսպես ասած, Դավիթ Տոնոյանի կադրերից է, դեռ նրա ժամանակներից սկսած է դպրոց անցել»,- տեղեկացրեց նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը:
Չնայած ԱԻ նախարարության առավել փորձառու, հնաբանկ աշխատակիցների՝ Նազարյանի մասին ունեցած կարծիքին ու հենց նրան նախարարի պաշտոնում տեսնելու ցանկությանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այլ որոշում ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, այնուամենայիվ, Արմեն Փամբուխչյանին կվստահվի: Նա, հիշեցնենք, դեռ նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում վայր էր դրել պատգամավորական մանդատն ու ԱԻՆ գործուղվել՝ հետագայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու նպատակադրմամբ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Փամբուխչյանի հետ՝ հարցի առնչությամբ նաեւ իր տեսակետը լսելու, նրա հեռախոսահամարը, սակայն, ամբողջ օրվա ընթացքում անջատված էր»:
0Comments