Ղազախստանը չի օգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները. Ղազախստանի նախագահի ներկայացուցիչ

Մանրամասներ
ա

Ղազախստանը չի լինի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները շրջանցելու գործիք, Euractiv-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Թիմուր Սուլեյմենովը։

Պաշտոնյան ասել է, որ ինքը եկել է ԵՄ՝ «մեր եվրոպացի գործընկերներին ցույց տալու, որ Ղազախստանը գործիք չի լինի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները շրջանցելու համար»:

«Մենք պահպանենք պատժամիջոցները: Չնայած այն հանգամանքին, որ մենք մաս ենք կազմում Ռուսաստանի, Բելառուսի և այլ երկրների հետ տնտեսական միության, մենք նաև միջազգային հանրության մաս ենք: Հետևաբար, վերջին բանը, որ ցանկանում ենք, այն է, որ Ղազախստանը ենթարկվի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի երկրորդական պատժամիջոցները»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ղազախստանը «կշարունակի ներդրումներ անել Ռուսաստանում և ներդրումներ ներգրավել Ռուսաստանի համար»։

«Բայց մենք ամեն ինչ անելու ենք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները վերահսկելու համար: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի վերահսկենք Ղազախստանում պատժամիջոցների տակ գտնվող անձանց կամ կազմակերպությունների ցանկացած ներդրում, և սա այն է, ինչ մենք ուզում էինք բաց ներկայացնել եվրոպացիներին: Ցույց տալ, որ կա համակարգը, և այս համակարգը, ցավոք, դեռ երկար կմնա այստեղ»,- ասել է նա։