
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կմեկնի Բրյուսել: Նա մասնակցելու է Ուկրաինայի հարցով արտակարգ խորհրդակցությանը, որին տեսակապով միանալու է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այցի մասին հայտնել է նախագահի խոսնակ Իբրահիմ Քալնը:
Խոսնակը տեղեկացրել է, որ վաղը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի ժամանակ կազմակերպվելու է նաև Էրդողան-Բայդեն հանդիպում:
Երկու նախագահները քննարկելու են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ԱՄՆ-ից 40 նոր ինքնաթիռ գնելու և արդեն գնված F-16 ինքնաթիռների արդիականացման հարցը:
Ակնկալվում է, որ վաղվա հավաքի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա նաև մի շարք երկրների ղեկավարների հետ:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բայդենն ու Էրդողանը երկու անգամ են հանդիպել՝ 2021-ի հունիսին Բրյուսելում, կրկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և հոկտեմբերին Հռոմում՝ G-20-ի առաջնորդների հավաքի ժամանակ:
0Comments