Անատոլի Չուբայսը լքել է միջազգային կազմակերպությունների հետ կապերի հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցչի պաշտոնը: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամաբ՝ այս մասին լուրը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այո, Չուբայսն իր կամքով է հրաժարական տվել: Իսկ գնացել է, թե չի գնացել, դա իր գործն է»,- ասել է Պեսկովը:
Աղբյուրը նշում է, որ Չուբայսը լքել է Ռուսաստանը։
«Կոմերսանտ»-ն էլ իր հերթին գրում է, որ Չուբայսին երեկ նկատել են Ստամբուլում, բանկոմատի մոտ:
Անատոլի Չուբայսը Ռուսաստանի Դաշնության Նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 4-ից։
0Comments