ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն այսօր՝ հունվարի 23-ին, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կարող է օրինական նախագահ ճանաչել՝ հայտնում է Reuters-ը։
Վենեսուելայում բողոքի ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Խուան Գուայդոյին իր պաշտոնական աջակցության մասին հայտարարություն է պատրաստում, սակայն սպասում է, որ ընդդիմության ղեկավարն ինքը իրեն ժամանակավոր նախագահ հռչակի, ինչից Գուայդոն մինչ այժմ խուսափում էր։
0Comments