Իտալիայի նախկին վարչապետ 85-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին ամուսնացել է 32-ամյա Մարտա Ֆաշինայի հետ։ Նրանց հարաբերությունները զարգացել են գրասենյակային սիրավեպի լավագույն ավանդույթներով, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ երիտասարդ հարսնացուն Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ է և «Առաջ, Իտալիա» կուսակցության ներկայացուցիչ, որը գլխավորում է նրա ամուսինը։
Հարսանիքը կազմակերպվել է միլիարդատերերի «ավանդույթների» համաձայն՝ դիզայներական հանդերձանքով և հսկայական տորթով։ Մոտ 60 հյուրեր հավաքվել էին Միլանի մոտ գտնվող Villa Gernetto կոչվող 18-րդ դարի վիլլայում:
Փեսացուն հագել էր Armani կապույտ կոստյում, իսկ հարսնացուն՝ ձյունաճերմակ Antonio Riva զգեստ՝ չորս մետրանոց քողով։
Իր երրորդ կնոջը, ով իրենից փոքր է 53 տարով, քաղաքական գործիչը հանդիպել է դեռ 2018 թվականին, սակայն նրանց հարաբերությունները սկսվել են ավելի ուշ՝ 2020 թվականին։
Պարբերականը հավելում է, որ ամուսնությունը կրել է խորհրդանշական բնույթ և օրենքով չի գրանցվել: Պատճառը Բեռլուսկոնիի՝ մի քանի միլիարդ դոլար գհնահատվող կարողության շուրջ վեճն է:
0Comments