Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության անցկացման մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին։
Նա հայտնել է, որ պատերազմի նախադրյալներից մեկը՝ սահմանադրությամբ Ուկրաինան դեպի ՆԱՏՕ ուղու դրույթի ամրագրումն էր։
«Պորոշենկոն երբ սա ներկայացրեց, դա իր անձնական նախընտրական PR տեխնոլոգիան էր։ Նա արդեն այն ժամանակ գիտեր, որ ՆԱՏՕ-ն մեզ երբեք չի ընդունի իր կազմ։ Եվ այն ամենի համար, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, մեղքի բաժին ունեն նաև նրանք, ովքեր այդ դրույթը ամրագրել են»,–ասել է Զելենսկու գրասենյակի պաշտոնյան։
Մարտի 15-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ անհրաժեշտ է ճանաչել այն փաստը, որ չնայած բաց դռների մասին խոսքերին, ՆԱՏՕ–ն մտադիր չէ ընդունել Ուկրաինային։
0Comments