Ուժեղ սառնամանիքները՝ Նիագարա ջրվեժի սառեցման պատճառ

Ջերմաստիճանը այս տարածաշրջանում կտրուկ նվազել է

ԱՄՆ-ի հուսիս-արեւելքում ուժեղ սառնամանիքները հանգեցրել են Հյուսիսային Ամերիկայում ամենահզոր ՝Նիագարայի ջրվեժի մասնակի սառեցմանը, հաղորդում է CNN-ը:

Ըստ ալիքի, սառեցման պատճառը կարող է լինել ձնահողմը, որը հարվածել է այդ տարածաշրջանին: Նշվում է, որ երեքշաբթի, հունվարի 22-ին ջերմաստիճանն այդտեղ  նվազել է մինչեւ -20 աստիճան:

Օդերեւութաբանների խոսքերով ցուրտ քամին տարածաշրջանում կշարունակվի եւս երկու շաբաթ: