PayPal-ը մարտի 18-ին կարգելափակի ռուսաստանցիների էլեկտրոնային դրամապանակները

Մանրամասներ
ա

PayPal էլեկտրոնային վճարային համակարգը մարտի 18-ից կարգելափակի ռուսաստանցիների էլեկտրոնային դրամապանակները։ PayPal-ը որոշել է դադարեցնել Ռուսաստանում վճարումների ուղարկումն ու ստացումը՝ «կապված վերջին իրադարձությունների հետ»։

«Ներկայումս մենք պահպանում ենք միջոցների դուրսբերման գործառույթը: Ծառայության հետագա հնարավոր խափանումները նվազագույնի հասցնելու համար խնդրում ենք ձեզ մինչեւ 2022թ․ մարտի 18-ը միջոցների մնացորդը հանել ձեր հաշվից»,- ասվում է ծառայության ռուսական կայքում։

PayPal-ը ամենամեծ դեբետային էլեկտրոնային վճարային համակարգն է: Թույլ է տալիս հաճախորդներին վճարել հաշիվներն ու գնումները, ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ: Այն eBay-ի ստորաբաժանումն է։

Ավելի վաղ eBay ամերիկյան առցանց ծառայությունը կասեցրել էր բոլոր գործարքները ռուսաստանցի վաճառողների հետ։ Այս միջոցառումները ձեռնարկվել էին Ռուսաստանում վճարային մատակարարների եւ առաքման հիմնական ծառայությունների աշխատանքի դադարեցման պատճառով, հայտնում է «Կոմերսանտ»-ը։