ԵՄ երկրների արտգործնախարարները կոչ են արել ակտիվ լինել Վենեսուելայի հարցում

Եվրոպական հինգ երկրներ դիմել են Ֆեդերիկա Մոգերինիին

Եվրոպական հինգ երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ Եվրամիությունը պետք է ակտիվ դերակատարություն ունենա միջազգային միջնորդության մեջ, ինչն անհրաժեշտ են համարում Վենեսուելայում ստեղծված իրավիճակը լուծելու համար, որտեղ ընդդիմությունը նախապատրաստվում է հակակառավարական ցույցերի նոր փուլի, հաղորդում է AP-ն:

Հայտարարությամբ են հանդես եկել Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի եւ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարները: Նրանք կոչ են արել արտաքին հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերեինին՝ ակտիվացնել  շփումները, որպեսզի հնարավորինս շուտ ստեղծվի այսպես կոչված  «Միջազգային շփումերի խումբը»:

«Եվրոպայի համար չափազանց կարեւոր է շփումների այդպիսի խմբում զգալի մասնակցություն ունենալը` մեր ընդհանուր շահերը պատշաճ կերպով առաջ մղելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: