ԵՄ-ն Ռուսաստանին զրկում է առևտրի արտոնություններից և մտցնում 4-րդ փաթեթը

Մանրամասներ
ա

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ Եվրամիությունը կընդունի պատժամիջոցների 4-րդ փաթեթը։ Ինչ է այն ներառում․

  • Հետևելով ԱՄՆ-ին (աշխարհի ամենամեծ տնտեսությունը)՝ Եվրամիության 27 երկրներ (աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը) Ռուսաստանին կզրկեն առևտրում արտոնություններից։ Ռուսաստանը կիջնի Կուբայի և Հյուսիսային Կորեայի մակարդակին
  • Նոր պատժամիջոցների երկրորդ մասն ավանդաբար ուղղված է Պուտինի մերձավոր շրջապատի դեմ։ Հաջորդ շաբաթ G7-ի ֆինանսների, արդարադատության և ներքին գործերի նախարարները կորոշեն, թե ինչպես են պատրաստվում պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի առաջնորդի հանցակիցներին Ռուսաստանում։
  • Երրորդը կրիպտոարժույթներն են: ԵՄ-ն (ինչպես ԱՄՆ-ը) հույս ունի կտրել պատժամիջոցները շրջանցելու ուղիները
  • Չորրորդ՝ ԵՄ-ն արգելելու է շքեղության ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Եվրոպացիները հույս ունեն, որ ռուս պաշտոնյաներն ու դատախազները «չեն կարողանա վայելել կյանքը, քանի դեռ Ուկրաինայում ռումբեր են թափվում խաղաղ բնակիչների գլխին»։
  • Հինգերորդ բաղադրիչը Ռուսաստանից պողպատի և սեւ մետալուրգիայի այլ ապրանքների ներմուծման արգելքն է։
  • Եվ վերջապես եվրոպացիներին կարգելվի ներդրումներ կատարել Ռուսաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող ցանկացած նախագծում։ Բացի այն, որ նավթն ու գազը Ռուսաստանի համար եկամտի հիմնական աղբյուրն են, Եվրամիությունը պատրաստվում է մինչև 2027 թվականը ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից։