Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշված է.
Կարևոր տեղեկատվություն ուկրաինացիների համար, ովքեր ժամանել են Հայաստանի Հանրապետություն Ուկրաինայի պատերազմի պատճառով և փնտրում են բնակվելու վայր։
Եվ նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր հնարավորություն ունեն օգնելու Ուկրաինայից եկած մարդկանց անվճար տեղավորելու իրենց տներում։
* Տեղեկացնում ենք, որ գործում է «Ապաստարան» պաշտոնական կայքը՝
https://prykhystok.in.ua/
Այս կայքում դուք կարող եք տեղեկատվություն տեղադրել բնակավայրերի, թափուր աշխատատեղերի քանակի և կոնտակտների մասին, որտեղ կարող եք առաջարկել կամ գտնել անվճար բնակարան:
Դա հարմար և ապացուցված ծառայություն է, որն օգնում է համակարգել նրանց ջանքերը, ովքեր օգնություն են փնտրում և ովքեր կարող են այն տրամադրել:
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին օգտվել «Ապաստարան» կայքից, եթե ցանկանում եք օգնել կանանց և երեխաներին գտնել ապաստարան, ովքեր հարկադրված են եղել գալ մեր երկիր՝ փախչելով պատերազմից։
0Comments