Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացուցիչն այլեւս չի նախագահելու ՀԱՊԿ-ում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Դրա մասին ասել եմ ճգնաժամի առաջին իսկ օրվանից: Ակնհայտ է նաեւ, որ այդ դիրքորոշմանը աջակցում են մնացած բոլոր անդամ պետությունները:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, ետ չկանգնելով սեփական դիրքորոշումից եւ միաժամանակ չպարալիզացնելով կազմակերպության աշխատանքը եւ գործընկերների հետ բարիդրացիական հարաբերութունների պահպանման տեսանկյունից, կարծում եմ Հայաստանի համար լավագույն տարբերակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին կողմ քվեարկելն է` պայմանով, որ նա իր պարտականությունների կատարումը կսկսի այն օրվանից, երբ պետք է ավարտվեր Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը:
0Comments